23 հոկտեմբերի 2012 - 21:23 AMT
Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել Լիբանանում` վերջերս տեղի ունեցած բախումների պատճառով

Լիբանանում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ` վերջերս տեղի ունեցած բախումների պատճառով, որոնք տեղի են ունեցել Բեյրութում և երկրի հյուսիսում տեղակայված Տրիպոլի քաղաքում:

Ձերբակալվածների թվում են Սիրիայի 34 քաղաքացիներ և 4 պաղեստինցիներ, հաղորդում է Ինտերֆաքսը` հղելով տեղական ԶԼՄ-ներին:

Լիբանանցի զինվորականները հաղորդել են նաև, որ ձերբակալությունների ընթացքում վիրավորվել է 13 զինվոր և 2 սպա: