23 հոկտեմբերի 2012 - 21:38 AMT
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ժամանել է Բեյրութ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը ժամանել է Բեյրութ, որպեսզի լիբանանցի պաշտոնյաների հետ քննարկի երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նախ` դա վերաբերում է հետախուզության գեներալ Վիսսամ ալ-Հասսանի սպանությանն ու դրան հետևած բախումներին:

Եվրոպական դիվանագիտության ղեկավարի ծրագրերի մեջ է մտնում հանդիպումը Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի և խորհրդարանի պատգամավորների հետ:

Ավելի վաղ Էշթոնը Հորդանանում էր, որտեղ բանակցությունների գլխավոր թեման սիրիացի փախստականներին տրամադրվող օգնությունն էր:

Այժմ Բեյրութում հարաբերական հանգիստ է, սակայն առավոտյան երկրի մայրքաղաքի որոշ շրջաններում և հյուսիսային Տրիպոլի քաղաքում կրակոցներ են լսվել, այս մասին հաղորդում է MIGnews-ը: