24 հոկտեմբերի 2012 - 09:55 AMT
«Առավոտ». Խաչատուր Քոքոբելյանը տեղի ունեցածը քաղաքական շանտաժ է համարում

Ինչո՞ւ պարզապես վայր չեք դնում մանդատը` վերջ դնելու բոլոր խոսակցություններին` «Առավոտ»-ի հարցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոբոբելյանն ասել է. «Նաև Արամ Աբրահամյանի խմբագրականը կարդալուց հետո ես մտորել եմ այդ մասին, քանի որ ինձ համար կարևոր է, թե ով ինչ է մտածում: Բայց իմ պատկերացմամբ` դա ճիշտ մոտեցում չէր լինի: Այս ամբողջ գործընթացը ես համարում եմ քաղաքական շանտաժ` ուղղված իմ անձի և մեր քաղաքական ուժի նկատմամբ: Ծիծաղելի է, որ արհեստականորեն ցանկանում են խնդիրը կապել միմիայն իմ անձի հետ և ասում են, թե այստեղ խնդիր չկա քաղաքական ուժի կամ մոտեցումների հետ: Քաղաքական շանտաժներով չէ, որ քաղաքականությունում գործում են: Մանդատը մեզ համար կոնկրետ և հստակ աշխատանք իրականացնելու հնարավորություն է, ոչ թե Աժ-ում ներկայացված լինելու խնդիր: Ի՞նչ է նշանակում` ընտրվել Աժ պատգամավոր և հրաժարվել` ասելով, որ իմ փոխարեն գալիս է չգիտեմ ով: Այս դեպքում, իրոք, չգիտեմ` ում էին ուզում բերել: Թող ամեն մեկն իր բարոյականության մասին մտածի, ամեն մեկն ինքն է կերտում իր բարոյականությունը».-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Քոքոբելյանը: