24 հոկտեմբերի 2012 - 12:05 AMT
ANCA-ն հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների ցանկը, որոնց սատարելու է նոյեմբերի 6-ի ընտրություններում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի թեկնածուների ցանկը, որոնց սատարելու է նոյեմբերի 6-ի ընտրություններում: Ցուցակում ընդգրկվել են շուրջ 30 նահանգներ ներկայացնող թեկնածուներ, որոնք իրենց գործունեության ժամանակ աջակցել են հայերին հետաքրքրող հարցերի լուծմանը:

«Թեկնածուները մեր աջակցությունը կարող են օգտագործել որպես ռեսուրս՝ օգնելու համար ընտրողներին կողմնորոշվել ճիշտ ընտրության հարցում: Մենք նաև կոչ են անում բոլոր ամերիկահայերին ընտրություններից առաջ ծանոթանալ յուրաքանչյուր թեկնածուի գործունեությանը՝ հայ համայնքին վերաբերող կարևորագույն հարցերում»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ցուցակը կազմվել է ANCA տարածաշրջանային գրասենյակների կողմից պատրաստված յուրաքանչյուր թեկնածուի գործունեության մասին զեկույցների հիման վրա՝ սկսած Հայոց ցեղասպանության ճանաչումից մինչև Հայաստանին ԱՄՆ ֆինանսական օգնության ծավալների ավելացումը: