20 ապրիլի 2005 - 10:19 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄԻ ՔԱՅԼ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հայաստանի համար է նշանակալից է այն փաստը, որ տասնամյակներ անց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ մասին հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, հանդես գալով Երեւանում ընթացող «Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» խորագրով երկօրյա միջազգային համաժողովում: «Ցեղասպանությունը դարձավ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը»,-նշել է կաթողիկոսը: 20 դարում` լուսավորության եւ քաղաքակրթության զարգացման դարում, հայ ժողովուրդը հույս ուներ, որ իր իրավունքները կպաշտպանվեն եւ կապահովվեն խաղաղ գործունեության պայմաններ, սակայն ֆիզիկական ոչնչացման ենթարկվեց իր իսկ հայրենիքում: Զանգվածային սպանությունները կազմակերպված էին պետական մակարդակով, նշել է նա: Այն ամենը, ինչ չէր հասցնում անել սուրը, ավարտեցին սովն ու համաճարակները: Այդ իրադարձությունների ուսումնասիրությունը կարիք չունի նոր պաացույցների: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն մի շարք պետությունների կողմից հույս է ներշնչում, որ ցեղասպանությունը այնուամենայնիվ կստանա համընդհանուր ճանաչում»,-ավելացրել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նրա կարծիքով, Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է քայլ դառնա ճշմարիտ ժողովրդավարական արժեքներին հասնելու ճանապարհին, առանց որի Թուրքիայի համար դժվար կլինի կառուցել ազատ եւ երջանիկ կյանք: Միշտ պետք է հաղթի մարդասիրությունը, մարդու իրավունքները ընդդեմ թշնամանքի եւ ատելության, ահաբեկչության, պատերազմի եւ այլ չարիքների, ընդգծել է Գարեգին Երկրորդը: