24 հոկտեմբերի 2012 - 12:36 AMT
Աշոտ Վարդապետյան. Առաջարկել եմ 2018 թվականին Երևանում անցկացնել շախմատային գերմրցաշար

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը հոկտեմբերի 24-ին լրագրորղների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ցանկանում է 2018 թվականին Երևանում անցկացվեն շախմատային գերմրցաշարեր:

«Ես Երևանի քաղաքապետարանին առաջարկել եմ, որ 2018 թվականին, երբ կնշվի քաղաքի 2800-ամյակը, անցկացվեն շախմատային մրցաշարեր, որին կմասնակցեն աշխարհի ուժեղագույն խաղացողները, այդ թվում և Լևոն Արոնյանը: Այդ քննարկումները շարունակվում են, սակայն դրական առաջընթաց դեռ չկա»,- շեշտել է նա:

Վարդապետյանի համար նաև զարմանալի է այն, որ Երևան քաղաքը սեփական շախմատային մրցաշար չունի. «Աշխարհի շատ քաղաքներ անցկացնում են open մրցաշարեր, և հասկանալի չէ, թե ինչու Երևանի նման շախմատային լավ ավանդույթներ ունեցող քաղաքը չի անցկացնում Yerevan open մրցաշար»-ավելացրել է նա: