24 հոկտեմբերի 2012 - 12:39 AMT
Քաղաքագետ. Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով

Արևմուտքի պլաննները Սիրիյայում որոշակի իմաստով ձախողվեցին: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ, եթե ռուսական ազդեցությունը չթուլանա, ապա Սիրիան չի քանդվի, իսկ Սիրիայի նախագահ Ասադը կդառնա տարածաշրջանի ազդեցիկ լիդերներից մեկը: «Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր վերջին ռեզերվները և ամեն բան անի, որպեսզի փրկի Սիրիան կործանումից: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը համաձայն չէ քաղաքագետի այն կարծիքի հետ, թե Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են: Մեսրոպյանը նկատեց, որ տարածաշրջանում հայերի թիվը կրճատվում է և, Սիրայի դեպեքրը, ըստ նրա, պետք է դիտարկել նաև այն առումով , որ տարածաշրջանը հայաթափվում է: Անդրադառնալով նոր քարտեզի ձևավորմանը, Մեսրոպյանն ասաց, որ Թուրքիային չի բավարարում իր տարածաշրջանային կարգավիճակը և նա ձգտում է գոնե այստեղ գերտերություն լինել: