24 հոկտեմբերի 2012 - 13:43 AMT
Լևոն Արոնյանը Ջերմուկում պատրաստվում է հերթական մրցաշարին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին: Նա Ջերմուկում համատեղ մարզումներ է անցկացնում գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանի, Արման Փաշիկյանի, միջազգային վարպետ Աշոտ Նադանյանի և ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Արմեն Աղուզունցյանի հետ:

Հոկտեմբերի 25-ին նրանց կմիանա նաև գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, հաղորդում է armchess.am-ը: