24 հոկտեմբերի 2012 - 15:59 AMT
Բիձինա Իվանիշվիլին պլանավորում է հեռանալ մեծ քաղաքականությունից կես տարի անց

«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ և Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին մտադիր է կես տարի անց քաղաքականությունից անցում կատարել քաղաքացիական հատված: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Հեռանալով քաղաքականությունից` ես չեմ խուսափում բոլոր նախընտրական խոստումների համար պատասխանատվությունից: Ես քաղաքացիական հատվածում կլինեմ ամենաակտիվ անդամներից մեկը: Ես կարծում եմ, որ պետք է շատ բան անել Վրաստանում քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար»,- չորեքշաբթի օրն ասել է Իվանիշվիլին խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ: