20 ապրիլի 2005 - 11:33 AMT
ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԵՂԻՔ ՉԻ ՏԱԼԻՍ
Բունդեսթագում լսվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծից «ցեղասպանություն» բառի հանումն անկոռեկտ է: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտարարել է Գերմանիայի Ֆրեյսի համալսարանի դոկտոր Տեսսա Հոֆմանը: Նրա խոսքերով` Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տեղիք չի տալիս: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այդ բանաձեւով Գերմանիան մտադիր չէ դատապարտել Թուրքիային, այլ միայն կոչ է անում նրան, որպես Օսմանյան Իմպերիայի իրավաժառանգորդի, ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշենք, որ Բունդեսթագում ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը նախատեսված է ապրիլի 24-ին: