24 հոկտեմբերի 2012 - 19:51 AMT
Էկվադորն անհանգստացած է Ջուլիան Ասսանժի առողջական վիճակով

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասսանժի առողջական վիճակն անհանգստացնում է Էկվադորին, հայտարարել է հանրապետության ԱԳ փոխնախարար Մարկո Վինիսիո Ալբուխա Մարտինեսը:

« Ասսանժը նկատելիորեն նիհարել է, և մենք շատ ենք անհանգստանում նրա առողջության համար: Նրա հիվանդության դեպքում կկանգնենք երկընտրանքի առջև`բուժել նրան դեսպանատանը, թե տեղափոխել հիվանդանոց: Դա լրջորեն կարող է անդրադառնալ Ասսանժի մարդու իրավունքների վրա»,-ասել է Մարիտնեսը:

Այժմ դեսպանատունը բանակցում է Բրիտանիայի ԱԳՆ հետ` հիվանդության պարագայում Ասսանժին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար: