
Չորեքշաբթի օրը Սիրիայի մայրաքաղաքի հարավային շրջանում պայթյուն է որոտացել, ինչի արդյունքում զոհվել է 6, վիրավորվել 20 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով սիրիական պետական հեռուստաալիքին:
Սիրիայում հերթական ահաբեկչության մասին տեղեկությունները ստացվել են մահմեդական տոնի նախօրեին, երբ, ենթադրաբար, Սիրիայի իշխանությունները կհայտարարեն ժամանակավոր հրադադարի մասին:
Սիրիական ընդդիմության որոշ խմբավորումների ներկայացուցիչներ ևս պարտավորվել են դադարեցնել կրակը, եթե սիրիական կառավարությունը պահպանի հրադադարի պայմանները: