24 հոկտեմբերի 2012 - 20:21 AMT
Հայաստանն ինտերնետային վիրուսներով վարակվելու վտանգի ենթակա երկրենրի ցանկում է

Հայաստանն ինտերնետային վիրուսներով վարակվելու վտանգի ենթակա երկրենրի ցանկում է , ասվում է 2012թ 3-րդ եռամսյակի արդյունքների հիման վրա «Կասպերսկիի լաբորատորիայի» կողմից հրապարակված «Տեղեկատվական սպառնալիքների զարգացման» հաշվետվությունում:

2012-ի 3-րդ եռամսյակում այդ առումով առաջատար է Տաջիկստանը, երկրորդում է Ռուսաստանը: «բարձր ռիսկային» երկրների կարգավիճակ ունեն հետխորհրդային 10 երկրներ, որտեղ վնասակար ծրագրերի հետ առնչվել է օգտատերերի 41-60 տոկոսը:

Երկրում համակարգիչների վարակվելու ռիսկի է ենթարկվել օգտատերերի 53,1 տոկոսը, ինչը 1,9 տոկոսով ավել է նախորդ եռամսյակի ցուցանիշից: