25 հոկտեմբերի 2012 - 14:45 AMT
Պենտագոնը մտադիր է ՀՀՊ տեղակայել Հարավային Կորեայում

Գլոբալ հակահրթիռային պաշտպանության համակարգի կառուցումը կշարունակվի, այդ օբյեկտները կտեղակայվեն Ասիայում, այդ թվում նաև Հարավային Կորեայում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան:

«ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պայմանավորվել են շարունակել «ուշադիր հետևել» Հյուսիսային Կորեային և կանխել նրա սադրանքները: Մենք պետք է պաշտպանություն ապահովենք Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային սպառնալիքի պայմաններում»,-ասել է Պանետտան: