25 հոկտեմբերի 2012 - 14:42 AMT
ՀԱՊԿ հակաթմրանյութային մարմինների պատվիրակությունները կամփոփեն «Որոտ-2012» զորավարժությունների արդյունքները

Հոկտեմբերի 25-ին Բիշկեկում ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրանյութերի ապօրինի շրջանատության հակազդեցության գծով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը ՌԴ ներկայացուցիչ Վիկտոր Իվանովի նախագահությամբ: Նիստին մասնկցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Հայբուլլո Լատիպովը:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի հակաթմրանյութային գերատեսչությունների պատվիրակությունները Բիշկեկում ամփոփում են «Որոտ-2012» զորավարժությունների արդյունքը, ինչպես նաև կքննարկեն 2013թ. ծրագրերը: Հիմնական քննարկվող հարցերից մեկը կլինի ՀԱՊԿ անդամ պետությունների Հակաթմրանյութային ռազմավարության քննարկումը: