25 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT
Կարեն Բեքարյան. Եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը

Եվրոպայի սրտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք շատ բարենպաստ ֆոն են ստեղծում Արցախի հակամարտության կարգավորման համար: Միացյալ Թագավորություն-Շոտլանդիա, Իտալիա, Իսպանիա, Բելգիա. այս երկրներում առկա կոնֆլիկտները և սրանց բռնած` ազգերի ինքնորոշման հարցի լուծման տարբերակները Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանն անվանում է «անկախությունների շքերթ»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կարեն Բեքարյանն ասաց. «Էականն այն է, որ աշխարհը իր այս օրինակներով ցույց է տալիս, որ պատերազմի փուլն անցած է: Այս երկրներն իրենց օրինակներով ցույց են տալիս, որ եկել է հակամարտությունների` խաղաղ ճանապարհով լուծման ժամանակը»: Ըստ փորձագետի` ստեղծվել է միջազգային ֆոն, որը էապես տարբերվում է հինգ տարի առաջ եղածից: Կարեն Բեքարյանը նկատեց, որ պետք է կարողանալ կողմնորոշվել և օգտագործել ստեղծված իրավիճակը: