21 ապրիլի 2005 - 10:59 AMT
ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապրիլի 24-ին Տալլինում կացկացվեն հիշատակման միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացրել է Տալլինի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու ավագ քահանա հայր Գառնիկը, ապրիլի 24-ի կեսօրին եկեղեցում կմատուցվի պատարագ , որից հետո ծաղկեփնջեր կդրվեն Տարտուի մայրուղու վրա կանգնեցված Խաչքարին: Նույն օրը երեկոյան ժամը 18-ին Էստոնիայի տղամարդկանց երգչախումբը շարականներով ելույթ կունենա Նիգուլիստի եկեղեցում: Ժամանակակից Էստոնիայի Հայ համայնքում ընդգրկված է շուրջ երկու հազար մարդ, որոնցից շատերը մասնակցում են Տալլինի եւ Տարտուի հայկական մշակութային ընկերություններում: Տալլինի կազմակերպությանը կից գործում է կիրակնօրյա դպրոց, պետական ռադիոյով պարբերաբար հեռարձակվում է «Ծիծեռնակ» հաղորդումը, որը պատմում է Էստոնիայի հայերի կյանքի մասին: