25 հոկտեմբերի 2012 - 17:39 AMT
Մանչեսթերում հայտնաբերվել է Բեթհովենի անհայտ պիեսը

Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Բարրի Կուպերը հայտնաբերել է Լյուդվիգ վան Բեթհովենի անհայտ պիեսը, ասվում է համալսարանի կայքում: Ստեղծագործությունը ներկայանցում է իրենից երգեհոնային երաժշտություն, գրված կաթոլիկ Pange lingua հիմնի համար և առաջին անգամ կկատարվի հոկտեմբերի 25-ին:

Կուպերի ենթադրությամբ պիեսը գրվել է 1820 թվականին: Ինչպես հայտնում է BBC News-ը, պարտիտուրան հայտնաբերվել է Բեթհովենի սևագիր թղթերի մեջ, որոնք հրատարակվել են 2010 թվականին: