25 հոկտեմբերի 2012 - 18:19 AMT
Դանիայի Թագավորական թատրոնում կբեմադրվի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող ներկայացում

2013թ հունվարին Դանիայի Թագավորական թատրոնում կբեմադրվի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի մասին պատմող ներկայացում: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը` հղելով թատրոնի հայտարարությունը:

«Amy» կոչվող բեմադրությունը պատմելու է Ուայնհաուսի ստեղծագործական ուղու մասին: Պիեսը, որի հիման վրա կբեմադրվի ներկայացումը, գրվել է 11 հեղինակների մասնակցությամբ, դանիերենով և կոչվում է «Կարմիր սենյակը»:

Պրեմյերան նախատեսվում է հունվարի 30-ին: Թե ով է լինելու ներկայացման ռեժիսորը, չի հաղորդվում, փոխանցում է Lenta.ru-ն: