25 հոկտեմբերի 2012 - 21:47 AMT
Ճապոնական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենափոքր էկրանը

Ճապոնական Ortus Technology ընկերությունը ներկայացրել է 9,6-դյույմանի էկրանը, որում հաշվարկվում է 3840 հորիզոնական և 2160 ուղղահայաց պիկսելներ: Հաղորդվում է, որ սա աշխարհի ամենափոքր էկրանն է: Ortus Technology էկրանը կարող է օգտագործվել պրոֆեսիոնալ վիդեոխցիկներում, բժշկական սարքավորումներում և սպառողական սարքերում: Էկրանների առաջին օրինակները պատրաստ կլինեն նոյեմբերին: Դրանք կցուցադրվեն Electronica 2012 ցուցահանդեսում, որը կկայանա Մյունխենում, հաղորդում է lenta.ru-ն: