21 ապրիլի 2005 - 12:10 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ EXPO 2005» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Այսօր Թբիլիսիյում բացվում է հայկական ապրանքների եւ ծառայությունների «Հայաստանն այսօր EXPO 2005» ազգային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է Հայաստանի ձեռնարկությունների արտահանման հնարավարությունների ընդլայնումը, փոխշահավետ գործարքների կնքումը վրաց գործարարների հետ, առկա գործարար կապերի ամրապնդումը, հաամատեղ ձեռնարկությունների ստեղծումը, առավել սերտ կապերի հաստատումը Վրաստանի հայ համայնքի հետ: Կազմակերպիչները համոզված են, որ այդ միջոցառումը կնպաստի հայ արտադրողների արտահանման զարգացմանը, կընդլայնի ելքը վրացական շուկա, կամրապնդի տարածաշրջանային կապերը: Ցուցահանդեսի հիմնական թեմատիկան է հաստոցաշինությունը, քարերի մշակումը, ոսկերչական եւ քիմիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկան եւ էլեկտրոնիկան, շինանյութերը, ներկերը եւ լաքերը, ուղեւորա- եւ բեռնափոխադրումները, զբոսաշրջությունը, սննդարդյունաբերությունը: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ ապրիլի 23-ը, կանցնի Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման հովանավորությամբ եւ Հայաստանի ԱԳՆ եւ Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների միության պաշտոնական աջակցությամբ: