26 հոկտեմբերի 2012 - 11:05 AMT
Հատուցում Սաֆարովի համա՞ր: Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից

Հունգարիան ցանկանում է գազ ներկրել Ադրբեջանից և Վրաստանից: Այդ մասին Handelsblatt-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

«Nabucco-ն հետաքրքրված չէ մեզանով: Մենք կցանկանայինք գազ ներկրել Ադրբեջանից: Մենք շահագրգռված ենք նաև Վրաստանից հեղուկ գազ ստանալու մեջ»,- հայտարարել է Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Չի կարելի հենվել Հունգարիայում էներգիայի վերականգնված տեսակների վրա, բացառությամբ գեոտերմալ էներգետիկայի, չէ որ մենք ունենք մեծ քանակությամբ տաք աղբյուրներ: Մեր տնտեսությունների 85 տոկոսը ջեռուցման համար օգտագործում են գազ, որը մինչև հիմա առաքվում էր Ռուսաստանից: Ես խոստացել եմ ազատել Հունգարիան այդ կախվածությունից: Շուտով մենք կսկսենք գազ ստանալ Եվրոպայի հյուսիսից Սլովակիայի տարածքով»,- ասել է վարչապետը: