26 հոկտեմբերի 2012 - 11:32 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մովսես Հակոբյան. Այս տարի հակառակորդը յոթ դիվերսիոն հետախուզական խումբ է ուղարկել Արցախ

ՊԲ հրամանատարը սահմանային զորամաս այցելած լրագրողներին ներկայացրել է բանակի վերջի շրջանի գործունեությունը:

«Ձեր այցն առիթ է ձեր միջոցով հասարակությանը ներկայացնելու, թե իրակականում ինչ է կատարվում բանակում»,- լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը երեկ Մարտունու ուղղությամբ գործող սահմանային զորամասում ասուլիսի ժամանակ:

Հրամանատարն ասուլիսը սկսեց բանակի վերջին շրջանի գործունեության կարևոր մասին անդրադարձով: Այսպես, երկու օր առաջ ավարտվել են օպերատիվ մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում էր ՊԲ ամբողջ անձնակազմը:

Ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրը:

«Ես գոհ եմ, որովհետև իմ նախապատրաստած բոլոր ծրագրերը ստացվեցին: Իսկ ամենակարևորը՝ զինվորը զգաց իր ուժը», - ասաց հրամանատարը:

Այս տարի հակառակորդը յոթ դիվերսիոն հետախուզական խումբ է ուղարկել, բացառությամբ մեկ դեպքի, դրանց չի հաջողվել վնասել մարտական հերթապահություն իրականացնող զինվորին: ՊԲ հրամանատարի խոսքով անցած տարի գրանցված ինը մահից հետո լուրջ քայլեր են ձեռնարկվել ու հիմա մարտական դիրքում զինվորն ապահով է այն առավելագույն չափով, որ հնարավոր է:

Զինվորի հարմարավետության նկատառումով շուտով փոխվելու է մարտական հերթապահության կարգը: Դեռևս գործող կարգով 14 օր անընդհատ զինվորը 2 ժամ հերթապահություն է իրակաացնում, 2 ժամ քնում: Նոր կարգը նախատեսում է քնի 4 ժամ, այսինքն՝ մարտական հերթապահությունը կիրականացվի ոչ թե երեք, այլ չորս հերթափոխով:

Այս կերպ զինվորի անընդհատ լարվածությունը կիջնի: «Ինքերդ այսօր դիրքերում էիք, լարվա՞ծ էիք: Զինվորն անըդհատ է այդ վիճակում: Անընդհատ թշնամուց 50-200 կմ վրա»:

ՊԲ հրամանատաևը վստահորեն նշեց, որ այսօրվա հրամանատարներն ու զինվորները մի քանի անգամ ավելի պատրաստ են, քան իրենք էին 20 տարի առաջ:

«Ես հավատում եմ իմ զինվորին»,- ասաց հրամանատարը:

ՖՈՏՈՇԱՐՔ