Արագ ու կայծակնային շախմատի աշխարհի ուժեղագույն խաղացողները հաջորդ անգամ ի հայտ կգան Խանտի Մանսիյսկում: 2013թ. առաջնությունները կանցնեն հունիսի 1-11-ը:
Ըստ Յուգրայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Ֆիլիպենկոյի, Խանտի Մանսիյսկը մտադիր է լուրջ մակարդակի մի քանի մրցաշարեր ընդունել մինչև 2016 թվականը: Բացի արդեն նշված առաջնությունից, քաղաքը մտադիր է ընդունել կանանց շրջանում 2014թ. Գրան պրիի փուլերից մեկը, 2015թ. աշխարհի թիմային առաջնությունը, 2016թ. պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, հայտնում է chess-news.ru-ն:
Արդեն երկու շաբաթ անց Խանտի Մանսիյսկում մեկնարկում է կանանց շրջանում նոկաուտ աշխարահի առաջնությունը, որին կմասնակցեն նաև հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: