26 հոկտեմբերի 2012 - 14:29 AMT
«Արարատ Վալլի» ակումբում առաջին անգամ կանցկացվի գոլֆի մրցաշար

Վահագնի թաղամասն առաջին անգամ «Արարատ Վալլի» ակումբում կազմակերպի գոլֆ խաղացողների մրցաշաշար: Կմասնակցեն տարբեր երկրների դեսպաններ, դեսպանատների աշխատակիցներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և անհատներ:

Մրցաշարը կիրականացնի ոչ միայն գոլֆի տարածմանը միտված առաքելություն, այլ նաև բարեգործական: Նախատեսվում է միջոցառումից ստացված հասույթը տրամադրել բարեգործական նպատակների ու ծրագրերի կյանքի կոչման:

Անդրկովկասում միակ գոլֆի դաշտը 2001թվականին կառուցվել է Հայաստանում, իսկ 2005-ին հնարավոր է եղել այնտեղ խաղալ: