26 հոկտեմբերի 2012 - 17:43 AMT
Քորթնի Լավն աշխատում է Կուրտ Քոբեյնի հետ իր համատեղ կյանքի մասին պատմող մյուզիքլի վրա

Երգչուհի Քորթնի Լավն աշխատում է Կուրտ Քոբեյնի հետ իր կյանքի մասին մյուզիքլի վրա: Մյուզիքլում կհնչի Nirvana խմբի երաժշտությունը: Ինչպես հայտնում է New York Daily News, այդ մասին հայտարարել է պրոդյուսեր Սեմ Լուտֆին:

Լուտֆին հայտարարել է, որ նախագիծը դեռ սկզբնական փուլում է և կարող է ստանալ բրոդվեյան բեմադրության կամ կինոֆիլմի ձև: Քոբեյնի այրիի պաշտոնական ներկայացուցիչը հրաժարվեց մեկնաբանել լուրերը, սակայն New York Daily News աղբյուրը հաստատել է, որ նա իրոք համագործակցում է Լուտֆիի հետ, հայտնում է Լենտա.ռու-ն: