21 ապրիլի 2005 - 15:45 AMT
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ ՀԱՐՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎ ՄԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեսի ներկայությունը Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված երեւանյան միջազգային համաժողովին, շատ բան է ասում: «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» երեւանյան միջազգային համաժողովի փակման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հարկ չկա ուշադրությունը բեւեռել այն բանին, որ Խուան Մենդեսը խուսափում էր որակել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ՄԱԿ-ում չկա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, եւ լոկ այդ պատճառով է Մենդեսը խուսափում այդպես գնահատել 20 դարասկզբի իրադարձությունները: Նա նշել է, որ այժմ Հայաստանի արտաքաին քաղաքականության օրակարգում ՄԱԿ ցեղասպանության մասին բանաձեւ ներկայացնելու հարց չկա: Մեկնաբանելով Իսրայելի դիրքորոշումը` Վ.Օսկանյանը նշել է, որ այսօր շատ իսրայելցիներ պահանջում են իրենց կառավարությունից ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Թել Ավիվը դեռ չի գնում այդ քայլին անձնական նկատառումներով: