26 հոկտեմբերի 2012 - 18:42 AMT
Շվարցենեգերը կրկին կկատարի Կոնանի դերը` օրիգինալ ֆիլմի շարունակությունում

Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կկատարի «Լեգենդ Կոնանի մասին» ֆիլմի գլխավոր դերը: Դերասանն արդեն պայմանագիր է ստորագրել Universal Pictures կինոստուդիայի հետ: 1982թ այդ ֆիլմում կատարած դերը փառավորել է դերասանին, հաղորդում է Deadline-ը: «Ես միշտ սիրել եմ Կոնանի կերպարը և զգացված եմ, որ ինձ կրկին խնդրել են կատարել այդ դերը»,-ասել է 65-ամյա Շվարցնեգերը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Ֆրեդրիկ Մալմբերգը և Քրիս Մորգանը: Universal Pictures-ը ցանկանում է, որպեսզի «Լեգենդ Կոնանի մասին» ֆիլմը էկրաններ բարձրանա 2014թ, հաղորդում է Lenta.ru-ն: