Apple Inc-ի զուտ շահումը չորրորդ ֆինանսական եռամսյակում աճել է 24 տոկոսով, հասնելով 8,2 մլրդ դոլարի, կամ 8,67 դոլարի մեկ բաժնետոմսի համար: Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, աճը հիմնականում պայմանավորված է սմարթֆոնների նոր մոդելի՝ iPhone 5-ի վաճառքով:
FactSet Research վերլուծաբանները ընկերության շահույթը կանխատեսում էին 8,75 դոլար մեկ բաժնետոմսի համար՝ 35, 8 մլրդ դոլար շահույքի դեպքում:
Ըստ Apple-ի գնահատման, iPhone և iPad մեծ պահանջարկը կպահպանվի նախատոնական շրջանում առաքումների սահմանափակ հնարավորություններին զուգահեռ: