26 հոկտեմբերի 2012 - 18:28 AMT
Թուրքիայում ավարտվել են փոքր հեռահարության հրթիռի ստեղծման աշխատանքները

Թուրքիայում ավարտվել են փոքր հեռահարության հրթիռի ստեղծման աշխատանքները, որի գործողության շառավիղը 200 կմ է: Ինչպես հայտնում է Defense News-ը, նոր հրթիռն արդեն հանձնվել է երկրի ցամաքային ուժերի սպառազինմանն:

Ինչպես նշում են Tubitak-ի ներկայացուցիչները, նոր հրթիռների մշակումը կատարվում է երկրի վարչապետի հանձնարարականով: