6 խուլիգանների սպառնում է 7-ական տարի ազատազրկում և ընդհանուր առմամբ 100 հազար եվրո տուգանք` փարիզյան մետրոյի վագոններում գրաֆֆիտի նկաարելու համար: Հարուցվել է քրեական գործ:
Մի քանի ամիսների ընթացքում խուլիգանները նկարում էին փարիզյան մետրոյի վագոններում: Ընդ որում, գրությունների մեծ մասը օրինապահների հասցեին վիրավորանքներ էին:
Համաձայն Ֆրանսիայի օրինապահ մարմինների տվյալների, նրանք քաղաքին պատճառել են 700 հազար եվրոյի նյութական վնաս: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: