26 հոկտեմբերի 2012 - 21:32 AMT
«Սենդի» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին

«Սենդի» փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին: Արհավիրքը պատճառ է դարձել մոտ 30 մարդու մահվան: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փոթորիկը հանգեցրել է փլուզումների Կուբայում, Բահամյան կղզիներում, Հաիթիում և Յամայկայում:

Օդերևութաբանները ենթադրում են, որ փոթորիկը կարող է ուղեկցվել մրրիկով, որը սպառնում է ԱՄՆ արևելյան ափամերձ շրջանին: