26 հոկտեմբերի 2012 - 21:40 AMT
Սլովակիայում 2 ուղևորափոխադրող գնացքների բախման արդյունքում տուժել է 19 մարդ

Ուրբաթ օրը առնվազն 19 մարդ է տուժել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` 2 ուղևորափոխադրող գնացքների բախման արդյունքում:

Ինչպես հաղորդում է տեղական ոստիկանությունը, գնացքներից մեկը, դեռևս չհաստատված պատճառներով, բախվել է մյուսի վերջին վագոնին, փոխանցում է Associated Press-ը:

Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցները, նրանցից մեկի առողջական վիճակը ծանր է գնահատվում, հաղորդում է Ռոսբալթը: