
Այսօր ժամը 08.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ հոկտեմբերի 26-ին ժամը 22.40-ի սահմաններում Գլաձոր գյուղում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1989թ ծնված Ս. Մանգասարյանը) բախվել է «Ույուտ» տաքսի ծառայության մոտ կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին՝ առջևում կայանված «Վազ-2106» ավտոմեքենային, որն էլ՝ «ՎԱԶ ֊21010» ավտոմեքենային, ինչի հետեվանքով «ՎԱԶ -21011» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր 1997թ. ծնված Տիգրան Սարգսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Այս ամսին տեղեկացնում են ՀՀ ԱԻ նախարարությունից: