27 հոկտեմբերի 2012 - 10:45 AMT
Վաշինգտոնում արտակարգ իրավիճակ է հայտարարվել «Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով

Վաշինգտոնի քաղաքապետ Վինսենտ Գրեյը ուրբաթ օրը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել «Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով:

Արտակարգ իրավիճակ է նաև հարևան նահանգներում՝ Վիրջինիայում և Մերիլենդում:

Բնակիչները զգուշացված են էլեկտրականության, ջրի և գազի մատակարարման հնարավոր խափանումների մասին: Բնակչությունը սննդամթերք ու առաջին անհրաժեշտութան ապրանքներ է պաշարում:

Հորդառատ անձրևներ ու փոթորկալից քամի է սպասվում նաև Յու Յորքում:

Փոթորկի պատճառով նախագահության թեկնածու Միթ Ռոմնին չեղյալ է հայտարարել հոկտեմբերի 28-ի իր հանդիպումն ընտրողների հետ Վիրջինիա նահանգում:

Փոթորիկն արդեն ավերածություններ է գործել Կուբայում, Հաիտիում, Դոմինիկյան Հանրապետությունում, Բահամյան կղզիներում: