27 հոկտեմբերի 2012 - 11:47 AMT
Եվրախորհրդարանի պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Իրան

Եվրախորհրդարանի պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին կմեկնի Իրան, այցը կտևի մինչև նոյեմբերի 2-ը: Այդ այցն առաջինը կլինի վերջին 5 տարում: Խումբը կգլխավորի Իրանի հետ փոխգործակցության բաժնի նախագահ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ, «կանաչների» խմբակցության անդամ Տարիա Կրոնբերգը:

Այդ այցի շուրջ վերջին մի քանի շաբաթում Եվրախորհրդարանում կոշտ բանավեճ է ծավալվել: Պահպանողականները և մի շարք այլ պատգամավորներ պահանջում են հրաժարվել այցից այն պայմաններում, երբ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սաստկացնում են պատժամիջոցներն Իրանի դեմ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: