22 ապրիլի 2005 - 08:59 AMT
ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը կմասնակցի Հռոմի Պապ` գերմանացի կարդինալ Յոզեֆ Ռատցինգերի պաշտոնակալման արարողությանը: Պատվիրակության կազմում են` Կոնստանդինոպոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եւ տերտեր Տրդատ Ուզունյանը: ՀԱԵ-ի պատվիրակությունը Վատիկան կմեկնի ապրիլի 23-ին: Նշենք, որ Բենեդիկտոս XVI պաշտոնակալման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին: Արդեն հայտնի է, որ արարողությանը կմասնակցեն նաեւ Գերմանիայի նախագահ Խորսթ Կելլերը եւ կանցլեր Գերհարդ Շրյոդերը տիկնանց հետ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: