27 հոկտեմբերի 2012 - 13:50 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար. Սիրիական ընդդիմությունը ձախողեց հրադադարը

Սիրիական ընդդիմությունը ձախողեց հրադադարը, որ հայտարարվել էր մահմեդական տոնի առթիվ, և մտադիր է շարունակել ռազմական գործողությունները, գտնում է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը:

«ՄԱԿ ԱԽ-ում կրկին արգելափակվեց Դամասկոսում ահաբեկչության դատապարտումը, իսկ ընդդիմությունը ձախողեց հրադադարը: Ակնհայտ է, որ ընդդիմությունը տրամադրված է շարունակել բռնությունը»,-գրել է դիվանագետը Twitter-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: