27 հոկտեմբերի 2012 - 13:53 AMT
Աբդել Ջաբար ալ Օկայդի. Իդ ալ Ադհի շրջանում հրադադար հաստատելու ծրագիրը ձախողվեց

ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Լահդար Բրահիմի հրադադարի հաստատման ծրագիրն Իդ ալ Ադհի շրջանում ձախողվեց, հայտարարել է Հալեպում Սիրիայի Ազատ բանակի ռազմական խորհրդի ղեկավար Աբդել Ջաբար ալ Օկայդին: «Դա Բրահիմիի ձախողումն է: Նախաձեռնությունը դատապարտված էր տապալման»,-ասել է նա:

Ըստ իրավապաշտպանների, ուրբաթ օրը, հրադադարի առաջին օրը, ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում 146 մարդ է զոհվել, հայտնում է «Ինտերֆաքսը»: