27 հոկտեմբերի 2012 - 14:32 AMT
Բազմանդամ ընտանիքը սոցիալական նպաստի հույսին է

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները այցելել են գյումրեցի միայնակ մայր Ֆլորային: Ֆլորայի երեխաներից ավագը՝ Արամայիսը 16 տարեկան է և արդեն աշխատում է, իսկ փոքրը՝ Քրիստինեն, 4 տարեկան է: Նրանց ապրուստի հիմնական միջոցը Ֆլորայի մոր հաշմանդամության թոշակն ու սոցիալական նպաստն են, և ծանր սոցիալական պայմանների պատճառաբանությամբ երեխաներից երկուսին տեղավորել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան համար 2 գիշերօթիկ հաստատությունում («Հույս» մանկատուն): 5 երեխաներից 3-ի հայրությունը ճանաչած անձը դեռ 4 տարի առաջ մեկնել է ՌԴ` աշխատանք որոնելու, և մինչև օրս նրանից որևէ լուր չունեն:

Մարտիրոսյանների տասը անձից բաղկացած անօթևան ընտանիքին տեղական իշխանությունները դեռ 90-ական թվականներին որպես ժամանակավոր կացարան հատկացրել են «Անի» թաղամասի շենքերից մեկի` կոմունալ հարմարություններից զուրկ փոքրիկ ձեղնահարկը: Ընտանիքն օրերս «Մուշ-2» նորակառույց թաղմասում 1-սենյականոց բնակարան է ստացել, քանի որ երկրաշարժի հետևանքով հենց մեկսենյականոց է կորցրել: Իսկ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն՝ բնակարան ստացող ընտանիքը պարտավոր է համայնքին հանձնել ժամանակավոր կացարանը: Մարտիրոսյանները դիմել են Գյումրու նորընտիր քաղաքապետին՝ ձեղնակահարկը չազատելու