27 հոկտեմբերի 2012 - 14:59 AMT
Բաղդադում երկու ահաբեկչական գործությունների արդյունքում 10 մարդ է զոհվել

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Թաջի արվարձանում: Ռումբը ամրացվել էր հարևան Իրանից շիա ուխտավորների տեղափոխող ավտոբուսի հատակին: Պայթյունի արդյունքում 5 մարդ է զոհվել, 12 վիրավորվել են:

Մյուս գործողությունը տեղի է ունեցել Բաղդադում, ռումբը պայթել է շուկայում: Այս գործողությանը զոհ է գնացել 5 մարդ, 13-ը՝ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: