27 հոկտեմբերի 2012 - 17:27 AMT
Չինաստանի ոստիկանությունը ցրել է քիմիական գործարանի դեմ բողոքի ակցիան

Շաբաթ օրը Չինաստանի արևելքում տեղի են ունեցել ոստիկանության և քիմիական գործարանի ընդլայնման դեմ ցուցարարների բախումներ:

Ոստիկանների խոսքով, Նինբո քաղաքում անօրինական ցույցը ցրվել է տրանսպորտի երթևեկությունը վերականգնելու համար:

Ցուցարարները հայտարարում են, որ ոստիկանները հրահրել են բռնության պոռթկում` կիրառելով արցունքաբեր գազ և ձերբակալելով ակցիայի մասնակիցներին:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանում նկատվում է բնապահպանական խնդիրների դեմ բողոքի աճ: