27 հոկտեմբերի 2012 - 18:04 AMT
Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ կմնա քաղաքականության մեջ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով մեղավոր է ճանաչվել ֆինանսական խաբեությունների մեջ, հայտարարել է, որ կմնա քաղաքականության մեջ, որպեսզի փոխի դատական համակարգը:

«Ես ինձ պարտավոր եմ զգում մնալ քաղաքական դաշտում արդարադատության ոլորտի բարեփոխման համար: Ես չեմ առաջադրի իմ թեկնածությունը, սակայն կլինեմ երիտասարդների կողքին, ովքեր կարող են հասնել իրենց նպատակներին»,- ասել է Բեռլուսկոնին իտալական TG5 հեռուստաալիքին տված հարցազրույցում: