28 հոկտեմբերի 2012 - 16:14 AMT
«Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով ԱՄՆ-ում տարհանում է սկսվել

ԱՄՆ արևելյան ափերին սկսվել է զանգվածային տարհանում` կապված «Սենդի» փոթորկի մոտենալու հետ, հաղորդում է Associated Press-ը:

Գործակալության տվյալներով, տարհանում է իրականացվում Նյու Ջերսի, Նյու Յորք, Վիրջինիա, Մէրիլենդ, Մասաչուսեթս և Հարավային Կարոլինա նահանգներում: Նահանգների իշխանությունները հաղորդել են, որ հետագայում բոլոր խոշոր քաղաքներում դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը, բնակիչներին զգուշացվել է էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների մասին:

Փոթորիկը գնահատվում է երկրորդ կարգի հզորության: