28 հոկտեմբերի 2012 - 18:00 AMT
Չնայած ՄԱԿ-ի նախաձեռնած հրադադարին, Սիրիայում շարունակվում են օդային հարվածները

Սիրիայում իշխանություններն օգտագործել են ռազմական ինքնաթիռներ Դամասկոսի արևելյան արվարձաններում, հաղորդում է Reuters-ը` հղելով ապստամբներին: Չնայած ՄԱԿ-ի նախաձեռնած հրադադարին, կառավարական ուժերը օդային հարվածների են ենթարկել ապստամբների դիրքերը:

Սիրիայի իշխանությունները համաձայնել էին դադարեցնել կրակը մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում` հոկտեմբերի 26-29-ը: Սակայն համաձայն Սիրիայի ԶՈւ հայտարարության, հոկտեմբերի 27-ին ապստամբները հարձակումներ են սկսել առանցքային ուղղություններով:

Բացի այդ գրոհայինները փորձ են կատարել հարձակվել Հալեպի վրա, որտեղ Հին քաղաքի շրջանում մի շարք կառավարական օբյեկտներ հարձակման են ենթարկվել, հաղորդում է ՌԲԿ-ն: