29 հոկտեմբերի 2012 - 09:50 AMT
«Սենդի» փոթորկի մոտենալու պատճառով Նյու Յորքի օդանավակայանները փակվել են

«Սենդի» փոթորկի մոտենալու վտանգի պատճառով փակվել են Նյու Յորքի օդանավակայանները:

Եթե օդերևութաբանների կանխատեսումները չարդարանան և «Սենդին» շրջանցի Նյու Յորքը, ապա օդանավակայանները կբացվեն այսօր օրվա երկրորդ կեսին: Վատագույն դեպքում դրանք ավելի երկար ժամանակով փակ կմնան:

Ենթադրվում է, որ «Սենդին» կմոլեգնի Նյու Յորքում հոկտեմբերի 29-ին օրվա առաջին կեսին: