29 հոկտեմբերի 2012 - 13:42 AMT
Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն 4 հայ ձյուդոիստներ

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ձյուդոյի մինչև 23 տարեկանների հավաքականը մեկնելու է Արմավիր (Ռուսաստան), որտեղ անցկացնելու է ուսումնամարզական հավաք:

PanARMENIAN.Net-ին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն ասել է, որ հավաքին մասնակցելու են 7 ձյուդոիստներ և նրանք պատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է նոյեմբերի 16-18-ը Պրահայում:

Եվրոպայի առաջնությունում հանդես են գալու Գրիգոր Իվանյանը (60 կգ), Գոռ Հարությունյանը, Տիգրան Վարոսյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ):

Հավաքականը մրցավայր է մեկնելու Տիգրան Բաբայանի գլխավորությամբ, իսկ որպես մրցավար առաջնությունում հանդես է գալու Խիթարյանը: