23 ապրիլի 2005 - 08:44 AMT
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ
Ապրիլի 24-ին բելգիահայությունը ցույց կանի Բրյուսելում Թուրքիայի դեսպանության առաջ, հաղորդում է Հայոց ցեղասպանության 90-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Բացի այդ, այսօր Բելգիայի հայ համայնքային կազմակերպություն֊ները դեսպան Վ. Չիտեչյանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Ս. Մկրտչյանի ներկայությամբ ծաղկեպսակներ կդնեն Անհայտ զինվորի հուշարձանին: Այսօր երեկոյան Բրյուսելի Մոնեի հրապարակում, տեղի կունենա մոմավառություն նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ապրիլի 24-ին առավոտյան Եղեռնի զոհերի հիշատակի պատարագներ կմատուցվեն Բրյուսելի, Ամստերդամի, Ալմելոյի հայկական եկեղեցիներում: Պսակներ կդրվեն Բրյուսելում, Անտվերպենում, Ասսենում (Նիդեռլանդներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի մոտ: