29 հոկտեմբերի 2012 - 15:53 AMT
Իրաքում զննության են ենթարկել Սիրիա ուղևորվող իրանական ինքնաթիռը

Իրաքում զննության են ենթարկել Սիրիա ուղևորվող իրանական բեռնատար ինքնաթիռը: Ոչ մի զենք կամ զինամթերք ինքնաթիռում չի հայտնաբերվել և ինքնաթիռը շարունակել է թռիչքը:

Իրաքի ներկայացուցիչները նշել են, որ Իրաքը հետագայում ևս զննության է ենթարկելու Սիրիա թռչող ինքնաթիռները՝ բացառելու համար զնեիք տեղափոխումը:

Իրաքի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս են ընդգծել, որ երկիրը չի ցանկանում տարանցիկ ուղի լինել սիրիական հակամարտության կողմերի զինման համար: