29 հոկտեմբերի 2012 - 17:10 AMT
ԵԱՀԿ. Ընտրարշավն Ուկրաինայում բավարար թափանցիկ չի եղել

Ընտրարշավն Ուկրաինայում բավարար թափանցիկ չի եղել և այս ընտրություններում որոշ առումներով Ուկրաինան նահանջել է նախորդ ընտրությունների համեմատ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ զեկույցում:

«Մասնավորապես անբավարար էր մրցակցությունը, որի պատճառը հիմնականում վարչական ռեսուրսի չարաշահումն էր և կուսակցությունների ֆինանսավորումը», հայտնում է «Ինտերֆաքսը»: